Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ճշմարիտ Խոսքին վաղվա զինվորագրվողներին

Ճշմարիտ Խոսքին վաղվա զինվորագրվողներին
03.03.2025 | 22:01

Դեռ կգան նրանք ՝

Բանաստեղծության հուրը շուրթերին,

անահ սրտերում

Բանի արարման հրկեզ կորովով ,

հաղթ բազուկների

հարալիքվող անդուլ եռանդով,

պայծառ աչքերում

ծնողամեծար անհուն գորովով

մայր հող ու ջրին։

ՈՒ Ոգի դարձած ՝

ես դեռ կփարվեմ այդ ալ շուրթերին,

սրտերին բռունցք,

մատներին շքեղ,

ու ոգեկոչված

նրանց ունկերին ես կշշնջամ․

-Ներող եղեք մեզ,

չարիքի դարում ,

կեղծիքի զազիր փառատոնի մեջ՝

այս նեռամեծար շքահանդեսում

մենք, թեև տկար,

բայց խուլ ձորերում,

ծերպերում լերանց, խցերում խոնավ ,

թեկուզ և մոմի թրթիռի տեսքով,

անմար պահեցինք

հավատքի կայծը ձեր նոր Գալուստի

և հույսի շողը Դարձի մեր համայն։

Ալան-թալանի, քանդուքարափի

այս եղծության մեջ,

այս կեղծության մեջ

մենք չէինք կարող

մեծ ու պանծալի գործեր կատարել։

Սակայն մե՛նք եղանք

աննկուն վահան

ու թեև ծնկած, ոտքի տակ ընկած,

վիրավո՛ր, անե՛լ,

թեկուզ խոցվեցինք ու հոշոտվեցինք․․․

բայց մե՛ր մարմնով պատսպարեցինք

ու, թեկուզ կես շունչ,

փրկել ենք, ահա՛,

Սկիզբը դրոշ՝

Խոսքն անապական։

Այն ձեզ ենք հասցնում բնօրինակով ,

որպես անաղարտ պայմանագիրը

մեր Հավերժության։

Հավատացել ենք, որ ձեր շուրթերին

այն դեռ կծաղկի,

ձեր սրտերի մեջ խարույկ կդառնա,

ու կարտաշնչեք

հրե շիթերով խավարասասան։

Եվ կհավաքվեք

հատ- հատ և խումբ-խումբ

բարձր գյուղերից ու քաղաքներից,

հեռաստաններից սփռյալ ցանուցիր,

արևահայաց ու արծվատես,

օ՜, ցլակորով,

նուրբ ու գեղանի ,

անհաղթ շարքերով

անհաշիվ կգա՜ք։

ՈՒ Ոգի հառնած

դեռ պիտի փարվեմ

ես ձեր ոտքերին․

-Մատա՜ղ լինեմ ձեզ։

02.07.2012 թ․, Աստուրան

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ